Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Երևա­նի և Ստե­փա­նա­կեր­տի ա­ռա­ջին խն­դի­րը պաշտ­պա­նու­թ­յան եր­կու պե­տա­կան կո­մի­տե­նե­րի շտապ ձևա­վո­րումն է

Երևա­նի և Ստե­փա­նա­կեր­տի ա­ռա­ջին խն­դի­րը պաշտ­պա­նու­թ­յան եր­կու պե­տա­կան կո­մի­տե­նե­րի շտապ ձևա­վո­րումն է
22.12.2020 | 01:30
Օ­կու­պաց­ված Ար­ցա­խում այն­պի­սի բան է տե­ղի ու­նե­նում, որ հնա­րա­վոր չէ բա­ցատ­րել։ Բայց ար­դեն պարզ չէ, թե ինչ է կա­տար­վում նաև Հա­յաս­տա­նի «խոր­հր­դա­յին» սահ­ման­նե­րին։ Սյու­նիք, Վա­յոր ձոր, Գե­ղար­քու­նիք. ա­մե­նու­րեք լար­վա­ծու­թյուն է ու տագ­նապ, ա­մե­նու­րեք գն­դա­կո­ծու­թյան ու զին­ված սադ­րանք­նե­րի սպառ­նա­լիք­ներ են կով­կա­սյան թա­թար­նե­րի զոր­քե­րի գա­զան­նե­րի կող­մից։ Ա­յո, հենց կով­կա­սյան թա­թար­նե­րի, ո­րով­հետև չի ե­ղել, չկա և շու­տով չի լի­նի որևէ «Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջան», և կվե­րա­նա այն ցե­ղե­րի խում­բը, ո­րոնց ԽՍՀՄ-ում «ադր­բե­ջան­ցի­ներ» էին կո­չում։ Բայց դա ար­դեն հե­ռա­վոր ա­պա­գա է գնում, ո­րով­հետև իշ­խա­նու­թյա­նը Փա­շի­նյա­նի (բա­ցա­հայտ թուր­քի) և նրա «քայ­լած­նե­րի» մնա­լու ա­մեն օրն ար­դեն Հա­յաս­տա­նի գո­յու­թյանն է սպառ­նում։
ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան դեկ­տեմ­բե­րի 16-ին, մեկ­նա­բա­նե­լով կով­կա­սյան թա­թար­նե­րի կող­մից Ար­ցա­խում հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախտ­ման մա­սին հար­ցը, հայ­տա­րա­րել է, թե իբր Ռու­սաս­տա­նը հնա­րա­վոր ա­մեն բան ա­նում է հա­կա­մար­տու­թյան գո­տում եր­կա­րատև ու հաս­տա­տուն խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու հա­մար։ «Մենք ել­նում ենք այն բա­նից, որ հա­կա­մար­տու­թյան կող­մե­րը նույն­պես ու­նեն նույն նպա­տակ­նե­րը»,- նշել է նա։ Այդ դեպ­քում ա­մեն մի նոր­մալ, սթափ մտա­ծող մար­դու (ոչ միայն հա­յի) մեջ մի շատ կարևոր հարց է ծա­գում. նե­րե­ցե՛ք, Մա­րիա Վլա­դի­մի­րով­նա. իսկ դուք որ­տե՞ղ եք տես­նում «եր­կա­րատև ու հաս­տա­տուն խա­ղա­ղու­թյուն», ե­թե Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 70 %-ն օ­կու­պաց­ված է ֆա­շիստ­նե­րի ու Թուր­քիա­յի կող­մից։ Ձեր ան­մի­ջա­կան պետ Սեր­գեյ Լավ­րո­վը, Կրեմ­լի մամ­լո քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը հրա­պա­րա­կավ ա­սել են, որ Թուր­քիա­յի զին­վո­րա­կան­նե­րի, այս­պես կոչ­ված, «հե­նա­կե­տե­րը» լի­նե­լու են ոչ թե Ար­ցա­խում, այլ այն­տեղ, որ­տեղ ի­րենց տա­րած­քում կո­րո­շեն Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Բայց բանն այն է, որ Ակ­նա (Աղ­դամ) քա­ղա­քը հենց Ար­ցախն է, թեև նրանք գո­ռում են, թե դա «ի­րենց Աղ­դամն է»։ Ծա­նո­թա­ցեք Ար­ցախ-ԼՂՀ-ի Սահ­մա­նադ­րու­թյա­նը, ե­թե հան­կարծ մեզ չհա­վա­տաք։ Ձեր ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան շնոր­հիվ Թուր­քիան կանգ­նել է հենց Ար­ցա­խում, իսկ այն­տե­ղից... Ձեռքդ կհաս­նի ձեր Ռու­սաս­տա­նի հետ կով­կա­սյան թա­թար­նե­րի սահ­մա­նին. սպա­սեք թուր­քո­ման ա­հա­բե­կիչ­նե­րի հար­ձա­կում­նե­րին ձեր հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի վրա, Դաղս­տա­նում, Չեչ­նիա­յում, հնա­րա­վոր է, որ թուր­քա­կան ա­հա­բե­կիչ­նե­րին ու­ղար­կեն նաև Հյու­սի­սա­յին Կով­կա­սի այլ ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյուն­ներ, ան­գամ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի Հան­րա­պե­տու­թյուն՝ այն­տե­ղի ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի դեմ դի­վեր­սիա­ներ ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով։
Բայց մե՛զ ին­չու պետք է հու­զի և ան­հան­գս­տաց­նի դա, ե­թե ձեր բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյանն ար­դեն չեն տագ­նա­պեց­նում սան­ձա­զերծ ու լկ­տիա­ցած պան­թուր­քիզմն ու ա­հա­բեկ­չու­թյու­նը։ Ձեզ և ձեր քա­ղա­քա­ցի­նե­րի վրա կզ­գաք թուր­քե­րի ստո­րու­թյու­նը, ա­գա­հու­թյունն ու գա­զա­նու­թյու­նը, գու­ցե այն­ժամ գի­տակ­ցեք, թե ինչ խն­դիր կհառ­նի ձեր Ռու­սաս­տա­նի տա­րած­քում։ Իսկ մենք շա­րու­նա­կենք. են­թադ­րենք, թե Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը «նույն նպա­տակ­ներն ու­նեն», ինչ դուք եք հայ­տա­րա­րել։ Իսկ ի՞նչ կա­սեք կով­կա­սյան թա­թար­նե­րի մա­սին։ Նախ՝ ան­ցյալ շա­բաթ նրանք հար­ձակ­վե­ցին ԼՂՀ Հադ­րու­թի շր­ջա­նի Հին թա­ղեր և Խծա­բերդ գյու­ղե­րի վրա, ո­րոնք ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան ստո­րագ­րու­մից հե­տո մնում էին հայ­կա­կան կող­մի վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Այ­նու­հետև գրա­վե­ցին Մեծ շեն և Հին շեն գյու­ղե­րը, ո­րոնք նույն­պես հա­յե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ էին։ Ա­վե­լի վաղ՝ դեկ­տեմ­բե­րի 16-ին, ԼՂՀ նա­խա­գահ (ա­ռայժմ...) Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը խոս­տո­վա­նել էր, որ Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի մի քա­նի տաս­նյակ հայ զին­ծա­ռա­յող­ներ գե­րի են ըն­կել Խծա­բերդ գյու­ղի մեր­ձա­կայ­քում։ Հե­տո «մի քա­նի տաս­նյա­կը» դար­ձավ 100-ից ա­վե­լի, ա­վե­լի ուշ հայտ­նե­ցին, թե գե­րի ըն­կած 9 կամ 11 զին­ծա­ռա­յո­ղի թա­թար­նե­րը գն­դա­կա­հա­րել են։ Հայտ­նի է դար­ձել նաև, որ շր­ջա­պատ­ման մեջ հայ­տն­ված ա­վե­լի քան 30 կա­մա­վո­րա­կան­նե­րի հա­ջող­վել է ինք­նու­րույ­նա­բար դուրս գալ շր­ջա­պա­տու­մից։ Մեզ մոտ՝ Հա­յաս­տա­նում գրել էին, որ ան­գամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գե­նե­րալ-գն­դա­պետ Օ­նիկ Գաս­պա­րյանն է գնա­ցել Ստե­փա­նա­կերտ՝ հան­դի­պե­լու Ար­ցա­խում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ռուս­տամ Մու­րա­դո­վի հետ։ Իսկ ա­վե­լի ուշ՝ դեկ­տեմ­բե­րի 16-ին հան­կարծ հայ­տա­րար­վում է, որ «Հին թա­ղեր և Խծա­բերդ գյու­ղե­րի մոտ շր­ջա­պա­տու­մից դուրս է բեր­վում հայ զին­ծա­ռա­յող­նե­րի մի խումբ» և «գոր­ծո­ղու­թյու­նը կա­տար­վել է ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ՝ ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ռուս­տամ Մու­րա­դո­վի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ»... ՈՒ­րեմն ի՞նչ է կա­տար­վում Ար­ցա­խի մնա­ցորդ­նե­րում, ո­րոնք հայ­տա­րար­ված են ՌԴ խա­ղա­ղա­պահ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տի։
Տի­կին Զա­խա­րո­վա և, ա­ռանց բա­ցա­ռու­թյան, Ձեր բո­լոր վե­րա­դաս պե­տեր. հա­մա­ձայ­նեք, որ ե­թե Ռու­սաս­տա­նը, այ­սինքն՝ ձեր խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի հրա­մա­նա­տար Մու­րա­դո­վը. իս­կա­պես «հնա­րա­վոր ա­մեն բան ա­ներ հա­կա­մար­տու­թյան գո­տում եր­կա­րատև ու հաս­տա­տուն խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու հա­մար», ա­պա թվարկ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը (այդ թվում՝ ռազ­մա­կան, ո­րով­հետև ե­թե գե­րի ես վերց­րել, ա­պա գն­դա­կա­հա­րե­լու ի­րա­վունք չու­նես) ձեր սի­րե­լի կով­կա­սյան թուր­քե­րի կող­մից պար­զա­պես չպետք է լի­նեին։ Մեկ ան­գամ էլ հի­շեց­նենք. ձեր նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի միջ­նոր­դու­թյամբ ստո­րագր­ված հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, կող­մե­րը պետք է մնա­յին 44-օ­րյա պա­տե­րազ­մի ար­դյուն­քում զբա­ղեց­րած դիր­քե­րում, հա­կա­մար­տու­թյան շր­ջա­նում տե­ղա­բաշխ­ված են ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը։ Նա­խա­տես­վել էր հայ­կա­կան զոր­քե­րի հե­ռա­նա­լը ԼՂՀ-ի շր­ջա­կա ո­րոշ շր­ջան­նե­րից։
ԼՂՀ-ի շր­ջա­կա, ոչ թե ներ­սի։ Մենք այդ էա­կան տար­բե­րու­թյու­նը տես­նում ու հաս­կա­նում ենք։ Իսկ Դու՞ք, տի­կին Զա­խա­րո­վա, և ձեր ողջ ԱԳՆ-ն, և ձեր նա­խա­գահ Պու­տի­նը։ Ձեզ­նից ոչ ոք այդ­տեղ՝ Մոսկ­վա­յում, չի՞ տես­նում, որ Բա­քուն բո­լո­րո­վին էլ «նույն նպա­տա­կը չու­նի»։ Դուք բա­ցար­ձա­կա­պես «չեք տես­նում», որ թուր­քա­կան զոր­քե­րը Ակ­նա­յում (Աղ­դամ) են, ին­չը նշա­նա­կում է՝ հենց Ար­ցա­խում, դա բնավ այն չէ, ին­չը դուք հայ­տա­րա­րել էիք նո­յեմ­բե­րին։ Մենք վարժ­վել ենք, որ ստել ու ստում են թուր­քերն ու կով­կա­սյան թա­թար­նե­րը։ Ին­չու՞ է ստում պաշ­տո­նա­կան Մոսկ­վան, ու՞մ եք ո­րո­շել խա­բել։ Մեզ խա­բել չի հա­ջող­վի. մենք ա­մեն ինչ տես­նում ենք։ Այս­տե­ղից՝ Հա­յաս­տա­նից, ա­մեն օր տես­նում ենք. թե ինչ­պես են չա­փա­զանց լկ­տիա­նում ձեր խնա­մար­կյալ­նե­րը՝ կով­կա­սյան թա­թար­նե­րը, ընդ ո­րում՝ ար­դեն Հա­յաս­տա­նի տա­րած­քի ու մեր երկ­րի բնա­կա­վայ­րե­րի նկատ­մամբ։ Իսկ դուք Մոսկ­վա­յում լռում եք, հե­տո՞ ինչ, որ ար­դեն Հա­յաս­տա­նի նոր սահ­մա­նա­յին շր­ջան­նե­րից են առևան­գում մարդ­կանց, հե­տո ի՞նչ, որ կով­կա­սյան թա­թար­նե­րը մտ­նում են հայ­կա­կան քա­ղաք­ներն ու գյու­ղե­րը։
Ա­հա թե ինչ էր կա­տար­վում 2020 թ. դեկ­տեմ­բե­րի 17-ին Հա­յաս­տա­նում. դա­վա­ճան Փա­շի­նյա­նի դեմ բո­ղո­քի հեր­թա­կան գոր­ծո­ղու­թյան ժա­մա­նակ Սյու­նի­քի մար­զում Կա­պան քա­ղա­քի մոտ փա­կել են ճա­նա­պար­հը, տի­կին Զա­խա­րո­վա։ Տե­ղի բնա­կիչ­նե­րի դժ­գո­հու­թյան պատ­ճառն այն եր­կյուղ­ներն էին, ո­րոնք կապ­ված էին այդ մար­զին սահ­մա­նա­կից ԼՂՀ-Ար­ցա­խի շր­ջան­նե­րը կով­կա­սյան թա­թար­նե­րին ու թուր­քե­րին վա­ճա­ռե­լու և հանձ­նե­լու հետ։ Գոր­ծո­ղու­թյան մաս­նա­կից­ներն ան­հան­գս­տա­ցած էին, որ ճա­նա­պար­հի սահ­մա­նա­մերձ հատ­վա­ծը կա­րող է գն­դա­կոծ­վել թշ­նա­մու կող­մից, ինչ­պես ա­ռա­ջին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին (1991-94 թթ.)։ Գոր­ծո­ղու­թյան պա­հես­տա­զո­րա­յին և աշ­խար­հա­զո­րա­յին մաս­նա­կից­նե­րը նույն­պես ա­սում էին, որ սահ­մա­նում մար­տա­կան դիր­քեր են ստեղ­ծել, ո­րոնք պաշտ­պա­նում էին Կա­պա­նի մո­տով անց­նող ճա­նա­պար­հը, բայց հի­մա ի­րենց հե­ռա­նա­լու հրա­ման են տվել։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, տի­կին Զա­խա­րո­վա։ Բայց չէ՞ որ Սյու­նիք ձեր ռու­սա­կան զոր­քե­րի մտ­նե­լուց հե­տո կա­րե­լի է չկաս­կա­ծել, որ այդ հրա­մա­նը տվել են ձեր զին­վո­րա­կան­նե­րը։ «Մենք գնա­լու տեղ չու­նենք, մեր ե­րե­խա­ներն այս­տեղ են ապ­րե­լու, ե­թե պետք լի­նի, զենք կվերց­նենք»,- ա­սել է հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րից մե­կը։ Բո­ղո­քա­վոր­նե­րը մտա­դիր են ճա­նա­պար­հը փա­կե­լու մինչև ի­րա­վա­սու մար­մին­նե­րից բա­ցատ­րու­թյուն­ներ ստա­նա­լը։ Ոս­տի­կան­նե­րը փոր­ձում են հա­մո­զել գոր­ծո­ղու­թյան մաս­նա­կից­նե­րին, որ ա­պաշր­ջա­փա­կեն մայ­րու­ղին։ Մի խոս­քով, տի­պիկ ստո­րու­թյուն է, ո­րի մաս­նա­կից­ներն են դար­ձել, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան հետ, նաև Ռու­սաս­տանն ու ՌԴ ԱԳՆ-ն, տի­կին Զա­խա­րո­վա։
Հա­յաս­տա­նի Սյու­նի­քի մար­զի սահ­ման­նե­րին ի­րադ­րու­թյու­նը սր­վել է այն բա­նից հե­տո, երբ վեր­ջին պա­տե­րազ­մի ար­դյուն­քում հայ ժո­ղովր­դի թշ­նա­մի­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ ան­ցան մար­զին Ար­ցա­խի սահ­մա­նա­կից տա­րածք­նե­րը։ Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րից, ա­ռա­ջին հեր­թին՝ Գե­ղար­քու­նի­քից և Սյու­նի­քից, գործ­նա­կա­նում ա­մեն օր տե­ղե­կու­թյուն է գա­լիս տե­ղա­կան հա­մայ­նք­նե­րից՝ կապ­ված կով­կա­սյան թա­թար­նե­րի և թուր­քե­րի ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ։ Հաս­տա­տում են, որ թշ­նա­մու զին­վո­րա­կան­նե­րը տա­րած­քա­յին ան­հիմն պա­հանջ­ներ են ներ­կա­յաց­նում ի­րենց հա­մար ա­ռա­վե­լա­գույնս շա­հա­վետ նոր սահ­ման գծե­լու նպա­տա­կով։ Հա­յաս­տա­նի ԱԳՆ-ն նո­յեմ­բե­րի 27-ին մեկ­նա­բա­նել է Գե­ղար­քու­նի­քի մար­զի Սոթք ա­վա­նի շր­ջա­նում ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պը և նշել, որ սահ­մա­նի այդ հատ­վա­ծում մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ՀՀ ԶՈՒ-ի և կով­կա­սյան թա­թար­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև կա­յա­ցել են բա­նակ­ցու­թյուն­ներ, ո­րոնց ըն­թաց­քում ճշտ­վել են ժա­մա­նա­կա­վոր մար­տա­կան դիր­քե­րի տե­ղե­րը։ «Սահ­մա­նը ո­րո­շելն ու սահ­մա­նա­զա­տու­մը եր­կա­րատև ու հա­մա­լիր գոր­ծըն­թաց­ներ են։ Դրանք ի­րա­կա­նաց­վում են պե­տու­թյուն­նե­րի միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի և աշ­խա­տան­քա­յին խմ­բե­րի կող­մից միջ­պե­տա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի հի­ման վրա, ին­չի ար­դյուն­քում հա­մա­պա­տաս­խան մի­ջազ­գա­յին փաս­տա­թուղթ է ստո­րագր­վում»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն։ Իսկ ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը նա­մակ է հղել ՌԴ ղե­կա­վար Վլա­դի­միր Պու­տի­նին՝ խնդ­րե­լով ա­ջակ­ցել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև սահ­մա­նա­զատ­ման հար­ցում, ին­չի մա­սին հայտ­նել է Սարգ­սյա­նի մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը դեռևս դեկ­տեմ­բե­րի 8-ին։ Իր նա­մա­կում նա Պու­տի­նին կր­կին շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել այն ջան­քե­րի հա­մար, ո­րոնք նպաս­տե­ցին նոր զո­հե­րից ու ող­բեր­գու­թյուն­նե­րից խու­սա­փե­լուն։ Միա­ժա­մա­նակ ՀՀ նա­խա­գա­հը նշել է, որ «ցա­վոք, սահ­մա­նա­զատ­ման հար­ցում կող­մե­րի միջև նոր վե­ճե­րի հնա­րա­վոր վտանգ կա»։ Այժմ դեկ­տեմ­բե­րի վերջն է, տի­կին Զա­խա­րո­վա և ՌԴ ԱԳՆ։ Եվ ի՞նչ։ Ո­չինչ։  Կա­պա­նի դեկ­տեմ­բե­րի 17-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տո­րեն վկա­յում են, որ ինչ­պես մեզ մոտ՝ Երևա­նում, այն­պես էլ ձեզ մոտ՝ Մոսկ­վա­յում, կան կոնկ­րետ դեմ­քեր, ո­րոնց նպա­տա­կը կով­կա­սյան թա­թար­նե­րին ու թուր­քե­րին ա­մեն ին­չում խրա­խու­սելն է։ Մենք մո­տա­վո­րա­պես կռա­հում ենք, թե ինչ­քան է­ժա­նա­գին են ձեր ներ­քին դա­վա­ճան­նե­րը։ Իսկ ի՞նչ ար­ժեն պան­թուր­քիզ­մին օ­ժան­դա­կող պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի «ծա­ռա­յու­թյուն­նե­րը», Մա­րիա Վլա­դի­մի­րով­նա։ Գու­ցե Դու՞ք օգ­նեք Հա­յաս­տա­նի շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րին, որ նրանք ի­մա­նան, թե կով­կա­սյան թա­թար­ներն ու Թուր­քիան ինչ­քան են վճա­րում (գո­նե մեկ ամ­սում) ռու­սա­կան ծա­խու պաշ­տո­նյա­նե­րին։ Ի՞նչ եք կար­ծում, ձեր ներ­քին ծա­խու պաշ­տո­նյա­նե­րը հե­տո կսկ­սեն պան­թուր­քիստ­նե­րին ծախծ­խել նաև Ռու­սաս­տա­նի՞ տա­րածք­նե­րը։ Մենք կցան­կա­նա­յինք դա նա­խօ­րոք ի­մա­նալ, ուս­տի պն­դում ենք, որ Դուք (իսկ ե­թե չեք կա­րող, ա­պա Ձեր ղե­կա­վար Սեր­գեյ Լավ­րո­վը) մեզ ան­պայ­ման պա­տաս­խա­նեք։
Մենք գի­տենք նաև, որ դեկ­տեմ­բե­րի 17-ին Հա­յաս­տա­նի ՊՆ-ն հայտ­նել է, որ ՀՀ և Ադր­բե­ջա­նի սահ­մա­նի ո­րոշ հատ­ված­նե­րում ռուս խա­ղա­ղա­պահ­ներ են տե­ղա­կայ­վե­լու։ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նոր նա­խա­րար Վա­ղար­շակ Հա­րու­թյու­նյա­նը Սյու­նիք այ­ցի ժա­մա­նակ աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյուն է անց­կաց­րել զո­րա­միա­վոր­ման հրա­մա­նա­տա­րի, Սյու­նի­քի մարզ­պե­տի և այդ շր­ջա­նում հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նա­պահ զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րի հետ։ Քն­նարկ­վել են սահ­մա­նի ճշտ­ման և նրա եր­կայն­քով սահ­մա­նա­պահ զոր­քե­րի տե­ղա­բաշխ­ման հար­ցեր։ Նա­խա­րարն իր են­թա­կա­նե­րին ցու­ցում­ներ է տվել սահ­մա­նի հատ­ված­նե­րում մար­տա­կան նոր կե­տեր ու դիր­քեր ստեղ­ծե­լու շուրջ։ Զո­րա­միա­վոր­ման հրա­մա­նա­տարն ու Սյու­նի­քի մարզ­պե­տը ներ­կա­յաց­րել են սահ­մա­նի մի շարք «խնդ­րա­հա­րույց» հատ­ված­նե­րում կա­տա­րե­լիք աշ­խա­տանք­նե­րը։ Վ. Հա­րու­թյու­նյա­նը հան­դի­պել է նաև ռու­սա­կան խա­ղա­ղա­րար զո­րա­կազ­մի սպա­նե­րի հետ ու քն­նար­կել Գո­րիս-Ստե­փա­նա­կերտ ճա­նա­պար­հի վե­րահս­կո­ղու­թյան ու սահ­մա­նին ռուս խա­ղա­ղա­րար­նե­րի տե­ղա­բաշխ­ման,  վեր­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ան­հետ կո­րած­նե­րի ո­րոն­ման և մի շարք ու­րիշ հար­ցեր։ Սյու­նի­քի մարզ­պետ Մե­լիք­սեթ Պո­ղո­սյա­նը հայտ­նել է, որ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն ար­դեն գտն­վում են մար­զի Շուռ­նուխ և Ո­րո­տան գյու­ղե­րի շր­ջա­նում։ Ըստ նրա՝ մար­զում բնա­կա­նոն ի­րադ­րու­թյուն է, սահ­ման­նե­րը վե­րահս­կում են Հա­յաս­տա­նի ԶՈՒ-ն և սահ­մա­նա­պահ զոր­քե­րը։ Բայց ու­շադ­րու­թյուն դարձ­րեք, տի­կին Զա­խա­րո­վա և հայ քա­ղա­քա­ցի­ներ. խոսք կար նաև մար­տա­կան նոր դիր­քեր ստեղ­ծե­լու մա­սին։ Այ­սինքն, ՀՀ ՊՆ-ն ծան­րակ­շիռ հիմ­քեր ու­նի սպա­սե­լու, որ կով­կա­սյան թա­թար­ներն ու թուր­քե­րը նո­րից պա­տե­րազմ կսկ­սեն։ Այս­պի­սով, մենք նոր պա­տե­րազմ ենք սպա­սում, իսկ Դու՞ք, Մա­րիա Վլա­դի­մի­րով­նա և ՌԴ պե­տա­կան մար­մին­ներ։ Ի՞նչ է, ձեզ հան­կարծ թվա­ցել է, թե հենց հի­մա «կվե­րա­կան­գն­վի՞ ժո­ղո­վուրդ­նե­րի խոր­հր­դա­յին բա­րե­կա­մու­թյու­նը»։ Ե­թե Մոսկ­վա­յում իս­կա­պես այդ­պես եք մտա­ծում, ա­պա ձեր իշ­խա­նու­թյու­նում չա­փա­զանց շատ են տխ­մար­նե­րը, թու­լա­միտ­նե­րը և զա­ռա­մախ­տա­վոր­նե­րը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 68184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ